• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Premier League Trophy-ն կարող է տեղափոխվել Աֆրիկա և ԱՄՆ

Barclays Asia TrophyՊրեմիեր Լիգան պատրաստ է քննարկել իր ավանդական մինչմրցաշրջանային առաջնության անցկացման վայրի հետ կապված հարցը:

Ինչպես հայտնի է, ամեն երկու տարին մեկ ԱՊԼ-ն Ասիայի տարբեր երկրներում իր ակումբների մասնակցության մրցաշար է կազմակերպում: Վերջին մրցաշարում, որը տեղի ունեցավ Հոնգ Կոնգում, հաղթեց «Մանչեսթեր Սիթին»:

Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկուդամորի խոսքերով, այժմ մրցաշարը կարող է այլ մայրցամաքներ տեղափոխվել. օրինակ` Ամերիկա և Աֆրիկա: Սակայն նա չի պատրաստվում փոխել մասնակիցների թիվը ներկայիս չորսից :

-Մենք մի մրցաշարի համար չենք ավելացնի մասնակիցների քանակը: Ինչ վերաբերվում է մրցաշարը նոր վայրերում  անցկացնելուն, ապա մեկը կարող է անցկացվել Ասիայում, մյուսն` Աֆրիկայում, երրորդն` Ամերիկայում,- Սկուդամորի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: