«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Նիկիցա Ելավիչին «Հալլ Սիթիին» վաճառելուց հետո իր ակումբը զբաղված է նոր հարձակվող փնտրելով:
Եվ չնայած որ լիվերպուլցիների հարձակման կենտրոնում կարող են խաղալ նաև Քևին Միրալյասը և Սթիվեն Նեյսմիթը, նոմինալ հարձակվողները երկուսն են՝ Ռոմելու Լուկակուն և Արունա Կոնեն:
Հաշվի առնելով, որ Լուկակուն մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանակոնթյամբ, կլքի «Գուդիսոն Պարկը»՝ Մարտինեսը հաջորդ մրցաշրջանի համար նոր հարձակվող է փնտրում:
-Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ հարձակման կենտրոնում, սակայն սա այն դիրքն է, որտեղ առաջացած խնդիրները պետք է լուծենք մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: