«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը չի պատրաստվում լքել ակումբն այս ամռանը՝ չնայած աղետալի մրցաշրջանին:
Ստերլինգը անցած ամառ է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»: Այդ ժամանակից ի վեր Ռահիմը Պրեմիեր լիգայում ընդամենը չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Ստերլինգի համար անսովոր է նման դիրքում գտնվելը, քանի որ նախորդ մրցաշրջաններում նրա թիմը շատ ավելի բարձր հորիզոնականների համար էր պայքար մղում, սակայն talkSPORT-ը պնդում է, որ Ռահիմը շարունակում է մնալ «Չելսիին» հավատարիմ խաղացող:
Ստերլինգը համոզված է, որ դեռ պետք է ցուցադրի իր լավագույն խաղը «Չելսիում» և պատրաստվում է կարևոր դեր խաղալ թիմի վերակառուցման գործում նոր մարզչի գլխավորությամբ, որը հավանաբար կլինի Մաուրիսիո Պոչետինոն:
Աղբյուրը հավելում է, որ 28 ամյա անգլիացին հիացած է «ՊՍԺ»-ի և «Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչի հետ աշխատելու հնարավորությամբ։