«Բերնլին» (անգլ. Burnley Football Club) համանուն քաղաքում հիմնադրված պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, 1881թ-ին հիմնադրված Ֆուտբոլային լիգայի հիմնադիրներից մեկը: Ակումբի ավանդական գույներն են բորդո-երկնագույնը: 1883 թվականից ակումբի տնային մարզադաշտն է «Թերֆ Մուրը»:
«Բերնլին» երկու անգամ դարձել է Առաջին դիվիզիոնի չեմպիոն (1920/21 և 1959/60), իսկ 1914թ-ին նվաճել է Անգլիայի գավաթը՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»: Ակումբը 1961թ-ին հասել է նաև Չեմպիոնների Լիգայի (այն ժամանակ՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթ) 1/4 եզրափակիչ:
Կարևորությամբ Անգլիայի երկրորդ դիվիզիոնի (Չեմպիոնշիփի) 2013/14 մրցաշրջանի արդյունքում «Բերնլին» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում խաղալու հնարավորություն ստացավ: