«Լիվերպուլը» Լիվերպուլ քաղաքում հիմնված անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է: Այս պահին թիմը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում: Անգլիայում ակումբը տիտղոսների թվով երկրորդն է` Պրեմիեր Լիգայի 18 տիտղոս, Անգլիայի Գավաթ 7 և Ֆուտբոլի Լիգայի Գավաթում 8 ռեկորդային հաղթանակ: «Լիվերպուլը» միակ անգլիական ակումբն է, որը նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» հաղթել են 5 Եվրոպական Գավաթ (վերջինը 2005թ-ին), ՈՒԵՖԱ-ի 3 Գավաթ և ՈՒԵՖԱ-ի 3 Սուպեր Գավաթ:
«Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թ-ին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում: Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է «Էնֆիլդում»: Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել է 1970-ական և 80-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ: Ակումբը մրցակցում է իր հարևանների` «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
1964 թ-ից ի վեր թիմը տանը խաղացել է ամբողջովին կարմիր համազգեստով, երբ նրա ղեկավար Բիլ Շենքլին փոխեց այն`դարձնելով կարմիր շապիկ և սպիտակ շորտեր. դա հակառակորդին վախեցնելու փորձ էր:
Ակումբի երկարամյա հակառակորդներն են «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Թիմի հիմն է «Դու երբեք միայնակ չես քայլի»: