«Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է անգլիական Նյուհեմի Ափթոն Պարկում 1895 թվականին: Ներկայումս թիմը խաղում է Պրեմիեր լիգայում` Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում: Ակումբը հիմնադրվել է որպես «Թեմզ Այռոնվորքս», իսկ 1900-ին վերանվանվել է «Վեսթ Հեմ Յունայթեդ»: 1904թ-ին ակումբը տեղափոխվում է ներկայիս «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտ:
«Վեստ Հեմը» սկզբնական շրջանում մրցում էր Հարավային և Արևմտյան լիգաներում մինչև ի վերջո միանում է ֆուտբոլի Լիգային 1919թ-ին, որի արդյունքում 1923թ-ից արդեն սկսում են վայելել իրենց առաջխաղացումն առաջնությունում:
1940թ-ին թիմը հաղթեց Ֆուտբոլային Լիգայի Ռազմական առաջին Գավաթը: Ակումբը երեք անգամ հաղթել է Անգլիայի Ֆուտբոլի Գավաթը 1964, 1975 և 1980թթ-ին, ինչպես նաև 1923 և 2006թթ-ին մրցարշավներում զբաղեցրել է 2-րդ տեղը: 1965թ-ին նրանք հաղթեցին Եվրոպայի առաջնության Գավաթակիրների Գավաթը, իսկ 1999թ-ին`Ինտերտոտո Գավաթը: «Վեսթ Հեմը» երբեք լիգայի տիտղոս չի նվաճել: Լիգայում ակումբի զբաղեցրած լավագույն տեղը երրորդն է եղել (1985-86թթ, Առաջին Դիվիզիոն):
«Վեսթ Հեմի» 3 ֆուտբոլիստներ կարևոր դեր են ունեցել 1966թ-ին Աշխարհի Գավաթի մրցաշարում Անգլիայի հաղթանակի մեջ: Այդ ժամանակ Անգլիայի թիմի ավագն է եղել Բոբբի Մուրը, իսկ գոլերի հեղինակները` Ջեոֆֆ Հարտզը և Մարթին Փիթրսը: