Քաղաք` Վուլվերհամպտոն
Հիմնադրում` 1877
Կայք` https://www.wolves.co.uk/
Գլխավոր մարզիչ` Նունու Էշպիրիտու Սանտու
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս (անգ․՝ Wolverhampton Wanderers), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Արևմտյան Միդլենդ կոմսության Վուլվերհեմպտոն քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1877 թվականին «Սենթ-Լյուքս» անունով։ Տնային մարզադաշտը 1889 թվականից հետո «Մոլինյուն» է, որն այս պահին ունի 31’700 նստատեղ։
Վուլվերհեմպտոնը 1888 թվականին ստեղծված ֆուտբոլային լիգայի հիմնադիրներից է։ Ակումբը Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթի եռակի հաղթող և ֆուտբոլային լիգայի կրկնակի հաղթող է։