Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին դաշտ կվերադառնա մարտի վերջին:
Հիշեցնենք, որ «զինագործների» առաջատար ֆուտբոլիստներից մեկը բացակայում է Boxing Day շրջանից: Սպասվում էր, որ նա կվերադառնա փետրվարին, սակայն վնասվածքը սպասվածից ավելի ծանր է:
Հաղորդվում է, որ երկար բացակայելուց հետո Ռեմսիի առաջին հանդիպումը կլինի մարտի 22-ին՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Չելսիի» դեմ խաղը: