Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության D խմբի առաջին խաղում միմյանց էին հանդիպել Անգլիայի և Իտալիայի ազգային հավաքականները:
«Ամազոնիա» մարզադաշտում բավական գեղեցիկ խաղ ստացվեց: Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն, ում գոլից ընդամենը 2 րոպե հետո անգլիացիները վերականգնեցին հաշվի հավասարությունը: Ուեյն Ռունիի փոխանցումից հետո իտալացիների դարպասը գրավեց Դանիել Սթարիջը:
Երկրորդ խաղակեսի արդեն մեկնարկային րոպեներին Իտալիան վճռեց խաղի ելքը: 50-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին խփեց իր հավաքականի հաղթական գոլը:
Գոլեր. Մարկիզիո՝ 35ր, Սթարիջ՝ 37ր, Բալոտելլի՝ 50ր: