Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիել Ագգերը վստահ չէ, որ հաջորդ մրցաշրջանում կմնա «Լիվերպուլում»: Արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում Ագգերը լուրջ դեր չունեցավ Բրենդան Ռոջերսի թիմում, ինչի պատճառով կրկին խոսվում է «Էնֆիլդը» լքելու մասին:
«Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջին խաղերում Դանիելը պահեստայինների թվում էր, և դա դուր չի եկել նրան:
-Առանց որևէ կասկած, դրա մեջ լավ բան չկա: Սակայն ես չեմ որոշումներ ընդունում: Կարծում եմ՝ այդպես եղավ, քանի որ մարզիչը կարծում էր, որ ես բավական լավը չեմ հիմնական կազմում խաղալու համար:
Կմնա՞մ «Լիվերպուլում»: Ես դեռ չգիտեմ: Դա կախված է մարզչից: Ես չեմ կարող գնալ և իմ անունը գրել թիմի մեկնարկային կազմում: Համաձա՞յն եմ պահեստային ֆուտբոլիստի դերին: Ո՛չ, ես այն ֆուտբոլիստը չեմ, ով իր դիրքի համար երրորդն է,- Ագգերի խոսքերն է մեջբերում Ekstra Bladet-ը: