• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն հնարավոր է մասնակցի «Նյուքասլի» հետ հանդիպմանը

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերջնականապես ապաքինվել է ծնկի վնասվածքից և հնարավորություն ունի՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Նյուքասլի» հետ խաղին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Ագուերոն այս վնասվածքը ստացել էր փետրվարին կայացած «Չելսիի» հետ խաղի ժամանակ: Վերականգողական կուրս անցնելու նպատակով արգենտինացին մեկնել էր հայրենիք: Այժմ այս բոլոր խնդիրներն անցյալում են:

Ըստ պարբերականի՝ Սերխիոն հնարավորություն ունի դաշտ դուրս գալու արդեն այս շաբաթ օրը: Մինչդեռ մեծ է հավանականությունը, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կխնայի ֆուտբոլիստին և դաշտ կհանի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին: Մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 8-ին: