• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն և Կումանը հունվար ամսվա լավագույններն են

Ռոնալդ Կուման«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

«Քաղաքայինների» հարձակման գծի առաջատարը հունվարը սկսեց «Ուոթֆորդի» դեմ հաղթական գոլով։ Հետո Ագուերոն իր անվան դիմաց ևս չորս գոլ ավելացրեց՝ դուբլ ձևակերպելով «Վեստ Հեմի» և «Կրիստալ Փելեսի» հետ խաղերում։

27-ամյա Սերխիոյի համար սա արդեն երրորդ նմանատիպ մրցանակն է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց հետո։ Ագուերոն այս կոչմանն արժանացել է նաև 2013 թվականի հոկտեմբերին և 2014 թվականի նոյեմբերին։

Պակաս հաջող չէր նախորդ ամիսը նաև «Սաութհեմպտոնի» համար։ «Նորվիչից» կրած պարտությունից հետո Կումանի սաները երեք անընդմեջ հաղթանակ տարան «Ուոթֆորդի», «Վեստ Բրոմվիչի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Անգնահատելի է Ռոնալդի ավանդն այս հաջողության մեջ, ով փոխեց թիմի մարտավարությունը։ Երեք պաշտպանով խաղային տակտիկան արդարացրեց իրեն և «սրբերը» սկսեցին ավելի վստահ գործել պաշտպանությունում։