«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հորդորել է խաղընկերներին հավատալ իրենց խաղին և շարունակել պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար:
«Սիթին» այժմ 12 միավորով է հետ մնում «Մանչեսթեր Յունայթեդից»: Մեծ հարցականի տակ է դրված այն հարցը՝ արդյոք «քաղաքայինները» կկարողանան պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Այնուամենայնիվ, ակումբի ֆուտբոլիստներն ասում են, որ շարունակելու են պայքարել մինչև վերջ: Այժմ իր խոսքն է ասում Ագուերոն:
-Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք: Օրինակ՝ Անգլիայի գավաթի յուրաքանչյուր հաղթանակ նշանակում է մոտենալ ամբողջ առաջնությունը հաղթելուն:
Այժմ մեզ պետք է ուշադիր լինել և շարունակել հավատալ ֆուտբոլին: Սա վերաբերվում է նաև Պրեմիեր Լիգայի մնացած բոլոր խաղերին:
Կկարողանա՞նք մենք տիտղոս նվաճել: Կցանկանայի դրան հավատալ: Մենք չպետք է հանձնվենք, եթե նույնիսկ այդ առաջադրանքը դժվար է կատարել,- հայտնել է Ագուերոն: ESPN