Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Սանդերլենդի» կիսապաշտպան Ադամ Ջոնսոնն, իսկ լավագույն մարզիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Մանուել Պելեգրինին:
Ջոնսոնը հունվարին փայլուն ելույթներ ունեցավ՝ օգնելով իր թիմին դուրս գալ վտանգավոր գոտուց: 26-ամյա կիսապաշտպանը հունվարին գոլեր է խփել «Սաութհեմպտոնի», «Ստոկ Սիթիի» և «Ֆուլհեմի» դեմ խաղերում:
Ինչ վերաբերվում է Մանուել Պելեգրինիին, ապա հունվար ամսին նրա թիմը 9 խաղ է անցկացրել և հաղթել է 8-ում, մեկ անգամ էլ ոչ ոքի է խաղացել: Հունվարին «քաղաքայինները» ջախջախիչ հաղթանակներ տարան «Տոտտենհեմի» (1:5), «Վեստ Հեմի» ( 6:0) և «Բլեքբեռնի» (5:0) նկատմամբ:
Ավելացնենք, որ Պելեգրինին երկրորդ ամիսն անընդմեջ է ստանում այս մրցանակը: