• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալիսոնը կարող է մասնակցել «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպմանը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ դարպասապահ Ալիսոնը կարող է մեկնարկային կազմ վերադառնալ շաբաթ օրը կայանալիք «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Ալիսոնը մկանային վնասվածք էր ստացել նոյեմբերի 25-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:1):

Այդ ժամանակից ի վեր 31 ամյա բրազիլացին բաց է թողել «Ֆուլհեմի» և «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ կայացած հանդիպումները, ինչպես նաև Եվրոպայի լիգայում «ԼԱՍԿ»-ի դեմ հանդիպումը։

Այնուամենայնիվ, Ալիսոնին փոխարինած Քևին Քելլեհերը, հնարավոր է, ստիպված լինի շաբաթ օրը խանդիպումը դիտել պահեստայինների նստարանից:

«Ալիսոնն իրեն լավ է զգում: Արդյո՞ք դա բավարար է վաղվա համար: Դա պետք է որոշի մարզչական շտաբը և բժշկական բաժանմունքը: Բայց նա վերսկսեց մարզումները հինգշաբթի օրը և մարզվում էր սովորական ռեժիմով:

Ալեքսիսը լավ տեսք չունի: Խաղից հետո մենք հույս ունեինք, որ դա շատ լուրջ չի լինի, բայց դա տարվա այն եղանակն է, որտեղ դուք բաց եք թողնում հինգ օր, և դա 12 հանդիպում է: Չեմ սպասում, որ նա վաղը պատրաստ կլինի խաղալուն»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: