mnatany.am

Նորություններ

Այսօր «Մեծ» ու «Ահավոր» Ժոզեն անցկացնում է իր 1000-րդ հանդիպումը

12.09.2021, 13:27

Այսօր իր 1000-րդ հանդիպումն է անացկացնելու Ժոզե Մոուրինյուն որպես գլխավոր մարզիչ։ Մարդ, ով հսկայական հետք է թողել նաև անգլիական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ։

 

«Բենֆիկայից» մինչև «Ռոմա»։ Այն ինչը սկսվեց 2000 թվականին Լիսաբոնում, այսօր շարունակվում է Հռոմում։ Այս ամենի ընթացքում փառահեղ հաղթանակներից ու ոչ պակաս փառահեղ պարտություններից է բաղկացած եղել Ժոզե Մոուրինյուի կարիերան։

Այդ կապակցությամբ ձեզ համար առանձնացրել եմ պորտուգալացու ամենակարկառուն արտահայտությունները, որոնք վաղուց դարձել են «թևավոր»  խոսքեր ֆուտբոլում։

«Հիսուս Քրիստոսին էլ բոլորը չէին հավանում, էլ ուր մնաց ես»։

 

«Աբրամովիչը բաժանվո՞ւմ է կնոջից, ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Լավ փաստաբանի դեպքում նրա կինը՝ Իրինան, կարող է իրեն վերցնել նույնիսկ Միքայել Բալլակին»։

 

«Եթե  մարդիկ Ձեզ հավանում են, ուրեմն Դուք լավն եք, իսկ եթե նրանք Ձեզ աոտւմ են, ուրեմն Դուք լավագույնն եք»։

 

«Կարողանում ես «ուղարկել», կարողացիր նաև ինքդ «գնալ»։

 

«Ինձ վրա նետած բոլոր քարերից կարելի է հուշարձան բարձրացնել»։

 

2004 թվականաին «Տոտտենհեմի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո

«Ինչպես մեզ մոտ՝ Պորտուգալիայում են ասում․ «Տոտտենհեմը» ավտոբուս էր իր մետ բերել և կանգնացրել էր դարպասի դիմաց։ Այսօրվա խաղում միայն մի թիմ էր ցանկանում հաղթել, իսկ մյուսը երազում էր գնդակ բաց չթողնել»։

 

2005 թվականին Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» հետ արտագնա հանդիպումից հետո կատալոնացի  լրագրողը հետաքրքրվեց պորտուգալացուց․

«Ձեզ ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները վանկարկում էին «թարգմանիչ»,, արդյո՞ք դա վիրավարոկան չէր»։  (Ժոզե Մոուրինյուն մինչ մարզչական կարիերան սկսելը «Բարսելոնայում» աշխատել է որպես թարգմանիչ խմբ․)

«Ես ինչո՞ւ պետք է վիրավորվեմ, թող թարգմանիչները վիրավորվեն, եթե Կատալոնիայում թարգմանիչ լինելը համարվում է վիրավորանք»։

 

«Ավելի լավ է խաղալ տասը ֆուտբոլիստներով․, քան սպասել, նրան, ով ուշանում է թիմային ավտոբուսից»։

 

«Ես օրեկան իտալերեն էի սովորում հինգ ժամ, որպեսզի ազատ կարողանամ շփվռլ ֆուտբոլիստների ու մամուլի հետ։ Ռանիերին, ով հինգ տարուց ավել է ինչ աշխատում է Անգլիայում մինչև հիմա անգլերեն չի կարող ասել «Բարի առավոտ», կամ «Բարի գիշեր»։

 

«Ինչքան ուժեղ է ճնշումը, այնքան ուժեղ եմ ես։ Պորտուգալայում մի լավ ասացվածք կա․ Ինչքան մեծ է նավը, այն ուժեղ է փոթորիկը։ Ի ուրախություն ինձ, իմ նավերը միշտ մեծ են եղել»։

 

«Լրագրողների հետ հանդիպումը ես ընկալում եմ որպես խաղի սկիզբ։ Իմ գլխում ֆուտբոլային հանդիպումը սկսվում է այն պահից, երբ ես գալիս եմ մամուլի ասուլիսի»։

 

Իհարկե պորտուգալացին բավականին շատ անմոռանալի արտահայտություններ ունի, և հնարավոր չէր ամբողջը մեկտեղել, փորձեցի ամենաքիչ հիաշատկվողները հավաքագրել։

 

  Կարեն Պողոսյան

 

 

 

Մարզչական գրոյսմաստերական հանդիպում Լոնդոնի հյուսիսում

21.09.2021, 01:05

Մարզչական գրոյսմաստերական հանդիպում Լոնդոնի հյուսիսում

Լոնդոնի հյուսիսում  «Տոտտենհեմ Հոթսփուր» մարզադաշտում տեղի ունեցավ եվրոպական այս մրցաշրջանի առաջին մարզչակամն գրոսմայստերական հանդիպումը։ Այս խաղը դասագրքային է, և վստահ եմ, ցանկացած մարզչի համար այն օգտակար կլինի։   «Չելսիի» հաղթանակը «Տոտտենհեմի» նկատմամբ (3-0) այն քիչ խաղերից է, որից հետո կարելի է ծափահարել երկու մարզիչներն էլ։

կարդալ...

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...