Հետաքրքիր Փաստեր

Այս գնդակով խաղալու են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում և եզրափակիչում

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը, և  մենք կխոսենք «Ադիդասի» կողմից թողարկված հատուկ գնդակների շարքի մասին՝ նվիրված 2020/2021 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլին։

 

Ադիդասի դիզայներները դեռ անցյալ մրցաշրջանի փլեյ-օֆֆի ու եզրափակիչի համար հատուկ գնդակ էին թողարկել։ Բայց անցյալ մրցաշրջանը, ինչպես հիշում ենք, ընդհատվեց համաճարակի հետևանքով։

 

Այս մրցաշրջանում «Ադիդասը» գտավ հնարամիտ լուծում․ 2021 թվականին լրանում է  «Starball» -ի  20-ամյակը (Չեմպիոնների լիգայի գնդակի անվանումը):  Առաջին անգամ «Starball»-ը օգտագորժվել է ՉԼ-ի խաղերում 2001 թվականից։ Նվիրված այդ հոբելյանին Ադիդասը թողարկել է հատուկ 2020-2021 մրցաշրջանի փլեյ-օֆֆի խաղերի և եզրափակիչ հանդիպման համար հատուկ գնդակների շարք, որոնց վրա պատկերված են վերջին 20 եզրափակիչներ ընդունած քաղաքների անվանումները․

Այստեղ տեղավոորվել են 2002 -ից սկսած բոլոր եզրափակիչները ընդունած քաղաքները․ Գլազգո, Գելզենկիրխեն, Մանչեսթեր․․․ Բոլորը այստեղ են։

 

Գնդակը կազմված է 16 աստղերից և 20 առանձին արծաթեփայլ հատվածներից, որոնց վրա գրված են այն քաղաքների անունները, որոնք ընդունել են Չեմպիոնների Լիգայի վերջին 20 եզրափակիչները։

 

«Ադիդասի» պաշտոնական կայքում, դեռ հնարավոր չէ գնել այս գնդակը, բայց գինը հայտնի է ՝ 165 ամերիկյան դոլլար։

«Ամենաբարի» ֆուտբոլիստը

«Ամենաբարի» ֆուտբոլիստը

Ամենաաղմկոտ ֆուտբոլային հանդիպումը

Ամենաաղմկոտ ֆուտբոլային հանդիպումը

Դի Սանտոյի զավեշտալի տրանսֆերը

Դի Սանտոյի զավեշտալի տրանսֆերը

30 ֆուտբոլիստ մառախլապատ դաշտում

30 ֆուտբոլիստ մառախլապատ դաշտում