• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթի եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթի» – «Ուիգան» (անոնս)

Մանչեսթեր Սիթի - ՈւիգանԱյսօր երեկոյան «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի գավաթի եզրափակչում միմյանց կհանդիպեն «Մնաչեսթեր Սիթին» և «Ուիգանը»:

«Քաղաքայինների» համար սա տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունն է: Երկու տարի առաջ «Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը, որը դարձավ արաբ շեյխի ղեկավարությամբ ակումբի առաջին տիտղոսը:

«Ուիգանը» կարող է ինչ-որ չափով փրկել այս մրցաշրջանը՝ հաղթելով գավաթի եզրափակչում:

Եզրափակիչ հասնելու ճանապարհին «քաղաքայինները» պայքարից դուրս թողեցին «Ուոտֆորդին», «Լիդսին», «Բարնսլիին» և գործող գավաթակիր «Չելսիին»: Ռոբերտո Մարտինեսի թիմի ճանապարհը ավելի հարթ ստացվեց: «Ուիգանը» հաղթեց «Բորնմուտին», «Մակսֆիլդին», «Հադերսֆիլդին», «Միլուոլին» և «Էվերթոնին», որը «Ուիգանին» հանդիպած Պրեմիեր Լիգան ներկայացնող միակ ակումբն էր:

Նախկինում թիմերը երկու անգամ են հանդիպել Անգլիայի գավաթի խաղարկություններում: «Սիթին» երկու տնային հաղթանակ է տոնել 1971 և 2006 թվականներին: «Քաղաքայինները» հաղթել են Անգլիայի գավաթի վերջին 11 խաղերից 10-ում:

«Սիթիի» կազմ է վերադարձել կիսապաշտպան Յայա Տուրեն, ով «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում հանգստանալու հնարավորություն էր ստացել: Եզրափակիչը բաց կթողնի Սքոթ Սինկլերը, իսկ դարպասը կպաշտպանի Կոստել Պանտիլմոնը:

«Ուիգանի» համար մեծ կորուստ է Ֆիգերոայի բացակայությունը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:15-ին:

Մեր կանխատեսումը՝ 3:1: