Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են փոխել Անգլիայի Սուպերգավաթի (Community Shield) խաղի ձևաչափը։
Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը ավանդաբար նախորդում է նոր մրցաշրջանի մեկնարկին և ցուցադրական խաղ է Պրեմիեր լիգայի չեմպիոնի և Անգլիայի գավաթի հաղթողի միջև։
Այնուամենայնիվ, որոշ ակումբներ կարծում են, որ այս հանդիպումը խոչընդոտում է նոր մրցաշրջանին նախապատրաստվելու և իրենց նախամրցաշրջանային շրջագայություններին, որոնք մեծ գումարներ են բերում:
Ըստ The Times-ի, ակումբների շրջանում տարածված գաղափար է Անգլիայի Սուպերգավաթի խաղը տեղափոխել ԱՄՆ կամ Չինաստան կամ ընդհանրապես հրաժարվել դրանից՝ ի օգուտ Պրեմիեր լիգայի բոլոր աստղերի խաղի: