«Սուոսնսի Սիթիի» հարձակվող Միչուն հայտնվել Մախաչկալայի «Անժիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Ռուսաստանի առաջնությունում տրանսֆերային պատուհանը փակվում է երկուշաբթի երեկոյան և «Անժին» «կարապների» հետ համաձայնության գալու հնարավորություն դեռ ունի:
Ամռանն աստղերին վաճառելուց հետ «Անժին» զբաղեցնում է առաջնության վերջին հորիզոնականը և լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Խոսվում է, որ ակումբի սեփականատեր Սուլեյման Կերիմովը կրկին կֆինանսավորի թիմին:
Նշենք, որ Միչուն նոր է վերադարձել վնասվածքից: «Լիվերպուլի» դեմ այսօրվա խաղում նա կկարողանա օգնել իր թիմին:
Լուրերի համաձայն, «Անժին» պատրաստ է Միչուի համար 6 մլն ֆունտ վճարել ուելսյան ակումբին: