• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անչելոտին չի բացառում իր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»

Կարլո ԱնչելոտիՉեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչից «Ռեալի» դուրս մնալուց հետո «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ հնարավոր է լքի իսպանական ակումբը և ուղևորվի «Մանչեսթեր Սիթի»:

«Սանտիագո Բերնաբեոյում» «Յուվենտուսի» հետ ոչ ոքի խաղալով «Ռեալը» զրկվեց այս մրցաշրջանում միակ տիտղոսը նվաճելու վերջին շանսից: Տրամաբանական կլինի սպասել, որ Անչելոտին կարող է կորցնել իր աշխատանքը Մադրիդում: Լուրերի համաձայն, «Էթիհադում» Մանուել Պելեգրինիին փոխարինողի թեկնածուների թվում է Կարլոն: Անձամբ Անչելոտին էլ չի բացառում այդ տարբերակը:

-Եթե դուք հարցնեք ինձ, ապա ես կպատասխանեմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ: Սակայն ես հասկանում եմ, որ ֆուտբոլում մարզիչը կարող է կորցնել աշխատանքը, եթե ակումբն այդպես ցանկանա: Սակայն ես հաճույք եմ ստանում «Ռեալում» իմ աշխատանքով,- ասել է Անչելոտին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր