«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ ավագի կոչումը՝ Հարի Մագուայռին, չի երաշխավորում տեղը մեկնարկային կազմում:
Մրցաշրջանի առաջին երկու խաղերում «Յունայթեդի» պաշտպանությունը Հարի Մագուայռի գլխավորությամբ ընդունեց 6 գնդակ սեփական դարպասը։ Հենց դրա պատճառով Մագուայռը հատնվեց պահեստայինների նստարանին «Լիվերպուլի» դեմ մրցավեճից առաջ։
2-1 հաշվով հաղթանակը համոզեց Թեն Հեգին, որ նա ճիշտ է վարվել, և Էրիկը պատրաստ է պահեստայինների նստարանին պահել աշխարհի ամենաթանկ պաշտպանին։
«Կարծում եմ, որ ավագ լինելը չի նշանակում, որ դու միշտ խաղալու ես: Հատկապես, երբ թիմում ունես Վարանին»:
«Մենք ունենք մի խումբ առաջատարներ, և Բրունոն (Ֆերնանդեսը) նրանցից մեկն է: Բրունոն բավականին լավ աշխատանք է կատարում որպես ավագ: Նա լավ օրինակ է ծառայում և մեծ էներգիա է ավելացնում թիմին գնդակով և թե առանց դրա»,- տեն Հագին մեջբերում է ESPN-ը.