«Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն վարձավճարով հանդես կգա «Լիվերպուլում», մինչև 22/23 մրցաշրջանի ավարտը։
Նոր մրցաշրջանի մեկնարկին «Լիվերպուլը» բախվեց վնասվածքների համաճարակին։ Կիսապաշտպանների պակասը ստիպեց «կարմիրներին» կատարել ևս մեկ տրանսֆեր:
Արդյունքում, տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ «Լիվերպուլը» կարողացավ վարձակալել Մելոյին, ով «Յուվենտուսում» երկու տարվա ընթացքում անցկացրել է 63 հանդիպում։
Նախկինում 26-ամյա բրազիլացին հանդես է եկել նաև «Բարսելոնայում» և «Գրեմիոում», իսկ իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում։
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և կրում եմ այս հրաշալի մարզաշապիկը, որը շատ բան է նշանակում համաշխարհային ֆուտբոլում: Սա իրականություն դարձած երազանք է»:
«Մենք շատ ենք խոսել, մեր գաղափարներն ու տեսլականը շատ նման են, ուստի ես վստահ եմ, որ դա ճիշտ ընտրություն էր: Ես շատ ոգևորված եմ և մոտիվացված՝ շարունակելու երազանքը խաղադաշտում ապրել և ամեն ինչ տալ։», – ասել է Մելոն։