Հյուսիս-լոնդոնյան դերբին երբեք ձանձրալի չի անցնում։
«»
Էրիկ Լամելայի գլուխգործից զատ մենք ականատես եղանք իսկական Արտետյան Արսենալի խաղին, ու դրա գլխավոր գրավականը նորվեգացի կիսապաշտպանն է։
«Արսենալ »- «Տոտտենհեմ» 2-1 ( xG 1.57 xG 0.71)
Մարտին Էդեգոր, ահա թե ով է այն ուղեծիրը, ում շնորհիվ «Արսենալը» գերակայեց «Տոտտենհեմին»։
Բավականին հետաքրքիր ու գրավիչ տեսք է ունենում Արսենալը, երբ Թոմաս Փարթին և Մարտին Էդեգորը միասին տանդեմ են կազմում, նրանց կարելի է ավելացնել Գրանիտ Ջակային, ով նվիրված խաղում է, բայց Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպանը հաճախակի է աչքի ընկնում դիրքային սխալներով։
Էդեգորի վիճակագրությունը հյուսի-լոնդոնյան դերբիում իսկապես աչք է շոյում, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ «Տոտտենեմը» բավականին իներտ էր պրեսինգի հարցում․
97% փոխանցումների ճշգրտություն
29 փոխանցում հակառակորդի կիասդաշտի 1/3 հատվածում
4 գնդակի վերադարձ
3 գնդակի խլում
2 ստեղծած հնարավորություն
1 գոլ