mnatany.am

Նորություններ

«Արսենալ» - «Տոտտենհեմ» (անոնս)

08.11.2015, 09:41

Arsenal-TottenhamՊրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնոկան հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կընդունի լոնդոնյան իր հարևան «Տոտտենհեմին»։

 

Հյուսիսլոնդոնյան դերբին համաշխարհային ֆուտբոլի ամենասկզբունքային հակամարտություններից է։ Սա միանգամայն հատուկ պայքար է՝ անկրկնելի մթնոլորտով և հատուկ պատմությամբ, որը մեկ դարից ավել պատմություն ունի։ Այս թիմերի հանդիպման ժամանակ ոչ մի նշանակություն չունի առաջնությունը, հյուրընկալող կողմը, մարզահագուստի գույնը և մյուս գործոնները։ Երկու թիմերն էլ իրենց ողջ ուժը ներդնում են այս խաղում, որպեսզի այն հաղթանակով ավարտեն։

 

Ընթացիկ մրցաշրջանում այս խաղը կարևորվում է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։ Ինչպես երևում է, երկար ընդմիջումից հետո «Արսենալը» վերջապես պատրաստ է պայքարել չեմպիոնության համար, իսկ «Տոտտենհեմն» առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվելուց հետո 10 անպարտելի խաղ է անցկացրել և ընդամենը 5 միավոր է հետ առաջին հորիզոնականում գտնվող «Արսենալից» և «Մանչեսթեր Սիթիից»։ «Տոտտենհեմի» համար կարևոր փաստ է, որ Հարի Քեյնը կրկին գոլեր է խփում։

 

Պրեմիեր Լիգայի իր վերջին 5 խաղում «Արսենալը» հաղթանակ է տարել՝ խփելով ընդհանուր 16 գոլ։ Իսկ ահա Լիգայի գավաթում «զինագործները» 3։0 հաշվով պարտվեցին «Շեֆիլդ Ուենսդեյին», իսկ Չեմպիոնների Լիգայում՝ 5։1 հաշվով Մյունխենի «Բավարիային»։ Բացի այդ, Արսեն Վենգերն ունի կադրային լուրջ խնդիրներ։ Վնասվածք ունի 8 ֆուտբոլիստ, որոնց թվում են հիմնական կազմի ֆուտբոլիստներ Հեկտոր Բելերինը, Աարոն Ռեմսին և Թեո Ուոլկոտը։ Վերջինիս գործը փայլուն կատարում է Օլիվյե Ժիրուն, ով կրկին գոլեր է խփում։ Ֆրանսիացին հաջող համագործակցում է Մեսութ Օզիլի հետ, ով ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտն է։

 

Ինչ վերաբերվում է «Տոտտենհեմին», ապա նշենք, որ այստեղ բացակայում են Նասեր Շադլին և Նաբիլ Բենտալեբը։ Խաղին չի մասնակցի նաև Անդրոս Թաունսենդը, ով խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզչի հետ։ Հարցականի տակ է նաև Քլինթոն Ն'Ժեի մասնակցությունը։

 

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 176 անգամ և առավելությունը «Արսենալի» կողմն է,որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում, 46 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 55 հանդիպում ավարտվել է «Տոտտենհեմի» հաղթանակով։

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20։00-ին։

Առաջարկում ենք դիտել «Футбол 2»,  «НТВ+Футбол 1 (HD)» կամ «Հ2» ալիքներով։

Մեր կանխատեսումը՝ 2։1

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

28.08.2021, 17:31

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր հետնապահներից «Արսենալին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

15.08.2021, 21:22

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...