«Բարսելոնայի» ղեկավարները պատրաստ են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին դարձնել տրանսֆերային այս պատուհանի ընթացքում իրենց տրանսֆերային գլխավոր նպատակը:
Ինչպես հաղորդում է իսպանական Sports պարբերականը, այս մտքի հեղինակը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիյա Բարտոմեուն է, ով իր կոլեգաներին խորհուրդ է տվել պայքարել Սուարեսի համար:
Լուրերի համաձայն, կատալոնական ակումբը 27-ամյա ուրուգվայցու համար 70 մլն ֆունտ կառաջարկի: Նշենք, որ Սուաերսը դեկտեմբերին նոր՝ երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «կարմիրների» հետ: