«Քարդիֆ Սիթիի» հարձակվող Քրեյգ Բելամին 34 տարեկան հասակում որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան:
Բելամին երկար տարիներ խաղացել է Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներում, այդ թվում՝ «Նորվիչում», «Նյուքասլ Յունայթեդում», «Լիվերպուլում», «Վեստ Հեմ Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում»:
2012թ-ին Քրեյգը վերադարձավ հայրենի «Քարդիֆ» և նրան օգնեց վերադառնալ Պրեմիեր Լիգա: Արդեն ավարտված մրցաշրջանում Բելամին ոչ միշտ էր դաշտ դուրս գալիս, և վնասվածքները նրան ստիպեցին խաղակոշիկները կախել մեխից:
-Տարբեր վնասվածքների պատճառով ես ցավեր ունեի, իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում միշտ ցավազրկողներ էի ընդունում: Ժամանակն է եկել լսել օրգանիզմին: Իմ ֆիզիկականն այլևս չէր կարող դիմանալ,- ասել է Բելամին: talkSPORT