Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է, որ Անգլիայի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում չի վախենում մրցակիցներից ոչ մեկից։
Նախօրեին 3:0 հաշվով հաղթելով Սենեգալին՝ բրիտանացիները դուրս եկան 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ այժմ կխաղան աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ, սակայն նման մրցակիցը տագնապ չի առաջացնում 19-ամյա երիտասարդի մոտ։
«Կարծում եմ՝ ինքնավստահության առումով մենք հասել ենք այն փուլին, երբ կարծում ենք, որ կարող ենք դիմակայել ցանկացած հակառակորդի»:
«Սա կարևոր է, երբ խաղում ես, հատկապես երիտասարդ տղաների համար, քանի որ հիմա մենք խաղում ենք առանց վախի: Մեզ այնքան էլ չի հետաքրքրում, թե ում դեմ ենք խաղում», – Բելինգհեմի խոսքերն է մեջբերում The Independent-ը: