• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենտեկեն հանուն «Լիվերպուլի» մերժել է «Տոտտենհեմին»

Կրիստիան Բենտեկե«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն մերժել է «Տոտտենհեմ» տեղափոխվելու առաջարկը, քանի որ երազում է խաղալ «Լիվերպուլում»:

Իմանալով Բենտեկեի տրանֆերային արժեքը, որը բիրմինգհեմյան ակումբը սահմանել է 32,5 մլն ֆունտ՝ «կարմիրներն» իրենց ուշադրությունն ուղղեցին այլ ֆուտբոլիստների վրա: Սակայն «Տոտտենհեմը» պատրաստ է պաշտոնական առաջարկություն ներկայացնել 24-ամյա բելգիացու համար:

Երեկ հայտնի դարձավ, որ լոնդոնցիները պատրաստ են այս գործարքն իրականացնելու համար օգտագործել իրենց հարձակվող Էմանուել Ադեբայորին: Այս տարբերակով «Տոտտենհեմը» ցանկանում է իջեցնել Բենտեկեի տրանսֆերային արժեքը, որը սահմանված է իր և «վիլալացիների» միջև գործող պայմանագրով:

Սակայն, ինչպես հայտնում Evening Standard-ը, անձամբ Բենտեկեն մերժել է «Տոտտենհեմի» առաջարկը և ավելի նախընտրելի է համարում «Լիվերպուլի» տարբերակը: Բացի այդ, Կրիստիանը զայրացած է «Տոտտենհեմի» վրա 2013թ-ին տրանսֆերը չկայանալու համար:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Բենտեկեն իր տրանսֆերի հարցով դիմել էր «Աստոն Վիլլային», սակայն «Տոտտենհեմը» հանկարծ որոշել էր հրաժարվել բելգիացուն գնելու մտքից: