Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է շրջանառվող լուրերը, որոնց համաձայն իր ակումբը հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով:
-Այս անգամ թերթերը չեն ստում, մենք իսկապես քննարկում ենք Բալոտելիին ձեռբ բերելու տարբերակը: Սակայն մենք դեռ առաջարկ չենք արել «Մանչեսթեր Սիթիին»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն: