Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեջ ակումբի առաջին խաղացող սեփականատերը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպանը ֆուտբոլում 20 փայլուն տարիներ անցկացնելուց հետո անցած տարի խաղակոշիկները կախեց մեխից:
Սակայն դրանով Դևիդը չհեռացավ ֆուտբոլից: Նա զրոյից ֆուտբոլային ակումբ է ստեղծում Մայամիում: 39-ամյա Բեքհեմը դեռ չի որոշել նոր ակումբի անունը և դեռ չգիտի, թե արդյոք այն կմասնակցի ՄԼՍ-ին, սակայն լեգենդար անգլիացին մտածում է ֆուտբոլիստի իր կարիերան վերսկսելու և իր սեփական ակումբում խաղալու մասին:
-Խաղացող-սեփականատեր դեռ չի եղել, սակայն կարելի է փորձել: Ես ինձ երբեմն հարց եմ տալիս. Կարո՞ղ եմ նորից խաղալ, կարո՞ղ եմ խաղադաշտ վերադառնալ,- ասել է Բեքհեմը: BBC