«Վեստ Բրոմվիչի» նախկին պաշտպան Բիլի Ջոնսը չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Սանդերլենդի» հետ:
27-ամյա Ջոնսը նոր պայմանագրի հարցում այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ «Վեստ Բրոմվիչի» հետ և «Հոթորնսը» լքեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Սանդերլենդում» Բիլին կփոխարինի «Ստոկ Սիթի» տեղափոխվող Ֆիլ Բարդսլիին:
-Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին: Ես մի քանի անգամ խաղացել եմ «Սթեդիում օֆ Լայթում» և գիտեմ, թե ինչ մեծ աջակցություն են ցուցաբերում երկրպագուները,- ասել է Ջոնսը: