• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բորնմուտը» հնարավորություն կտա Գարիին աշխատանքի անցնել լրիվ դրույքով

«Բորնմուտի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Գարի Օ’Նիլին հնարավորություն կտրվի լրիվ դրույքով աշխատանքի անցնել:

«Բորնմուտը» պաշտոնանկ արեց Սքոթ Պարկերին դեռ օգոստոսին՝ ի պատասխան Պրեմիեր լիգայում «Լիվերպուլից» կրած 9-0 հաշվով պարտությանը:

Այդ ժամանակից ի վեր «բալերի» առաջին թիմը գլխավորում է Օ’Նիլը, ով մտնում էր Պարկերի շտաբի կազմում։ Գարին իրեն լավ է ցուցադրում և նույնիսկ առաջադրվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի կոչմանը:

Այս պահին «Բորնմուտը» սեփականատիրոջ փոփոխության գործընթացում է, և ամերիկացի Ուիլյամ Ֆոլին, ով ակումբը գնում է Մաքսիմ Դեմինից, բավական գոհ է Օ’Նիլի աշխատանքից և պատրաստ է ավելի շատ ժամանակ տալ 39-ամյա անգլիացուն, հայտնում է The Sun-ը։

Այսպիսով, սա Օ’Նիլի համար հնարավորություն կլինի դառնալ հիմնական մարզիչ: Բայց միևնույն ժամանակ, «Բորնմուտը» աչքի տակ ունի այնպիսի տարբերակներ, ինչպիսին «Բերնլիի» նախկին մարզիչ Շոն Դայչն է:

Հետաքրքիր փաստեր