• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը նորից երազում է լավագույն քառյակի մասին

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ոգևորված է «Սուոնսիի» դեմ 5:0 հաշվով տարած փայլուն հաղթանակով և նորից խոսել է Պրեմիեր Լիգայի ուժեղագույն քառյակում հայտնվելու մասին:

Անցած հանգստյան օրերին «կարմիրները» բարձրացան 7-րդ հորիզոնական և այժմ 10 միավորով են զիջում 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին»: Ռոջերսը հույս ունի, որ մրցաշրջանի մնացած հատվածում իր թիմը վճռական ցատկ կկատարի դեպի դրված նպատակը:

-Ես լավատես եմ, պետք է այդպիսին լինել, սակայն պետք չէ չափից դուրս տարվել դրանով: Ես մեզ կհամեմատեի մարաթոնյան վազքի մասնակցի հետ, որն արդեն պատրաստվում է հատել եզրափակիչ գիծը, պատրաստվում է կատարել վերջին ցատկը դեպի նպատակը, սակայն տատանվում է:

Հենց դա պետք է փոխենք: Մեր նպատակին ընդառաջ չպետք է տատանվենք: Պետք է ավարտել մրցաշրջանն այնքան լավ, ինչքան որ հնարավոր է,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր