• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը չի մեղադրում Լուիս Սուարեսին

Լուիս Սուարես«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի մեղադրում հարձակվող Լուիս Սուարեսին գոլային պահերը չօգտագործելու մեջ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Զենիթի» դեմ խաղի ժամանակ:

«Լիվերպուլն» ուներ բազմաթիվ գոլային պահեր, սակայն չկարողացավ իրացնել դրանք և արդյունքում պարտվեց 2:0 հաշվով: Այժմ «մերսիսայդցիների» հնարավորությունները դուրս գալու հաջորդ փուլ գնահատվում են ոչ իրական:

Այնուամենայնիվ, Ռոջերսը մտադիր չէ մեղադրել ուրուգվայցուն, հատկապես որ նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում:

-Հնարավոր է՝ նա կարող էր հեթ-տրիկ ձևակերպել մինչև ընդմիջում: Պարզապես սա նրա օրը չէր, սակայն նա հիանալի է ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Շատ կարևոր է, որ իրար հետևից չօգտագործելով գոլային պահերը՝ նա շարունակում էր պայքարել և փնտրել գոլ խփելու տարբերակներ,- հայտնել է Ռոջերսը: ESPN

Հետաքրքիր փաստեր