«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծիք է հայտնել կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգի ձեռք բերած մարզավիճակի մասին: «Տոտտենհեմի» (3:2) և «Ուիգանի» (0:4) հետ խաղերում ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ:
-Վերջին հանդիպումներում հիացած եմ նրա խաղից: Դաունինգը լավ մակարդակի խաղ ցուցադրեց՝ փակելով իր դիրքը և գոլեր խփելով: Ոչ մեկը չի կասկածում նրա ֆուտբոլային տվյալների վրա, իսկ այժմ նա մարտական ոգի ունի և անում է այն ամենը, ինչ մենք պահանջում ենք յուրաքանչյուր մեր խաղացողից:
Եթե Ստյուարտը շարունակի նույն ոգով, մեծ հույսեր ունեմ, որ նա նորից կհրավիրվի Անգլիայի ազգային հավաքական,- հայտնել է Ռոջերսը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: