«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր թիմի առաջնային նպատակը ոչ թե տիտղոս նվաճելն է, այլ ամեն հաջորդ խաղում հաղթանակի հասնելը:
Նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լիվերպուլը» դարձավ չեմպիոնության համար պայքարի ֆավորիտներից մեկը: «Կարմիրներն» այժմ փառահեղ ֆուտբոլ են ցուցադրում, ինչի շնորհիվ այժմ զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Ռոջերսի սաներն առջևում դեռ 9 խաղ ունեն, սակայն Բրենդանը մտածում է միայն «Քարդիֆի» դեմ առաջիկա խաղի մասին:
-Մենք կենտրոնացած ենք «Քարդիֆի» դեմ խաղի վրա: Մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղում և լավ արդյունքների ենք հասել, սակայն այժմ մտածում ենք միայն առաջիկա խաղի մասին: Առջևում շատ ծանր խաղեր են սպասվում: Հեշտ չի լինելու նաև «Քարդիֆի» դեմ խաղում,- ասել է Ռոջերսը: Sky Sports