• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Սիթին» կդառնա չեմպիոն»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ «Կրիստալ Փելեսի» հետ ոչ ոքին (3:3) իր թիմին դուրս թողեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարից:

«Սելհարսթ Պարկում» կայացած այդ խաղի ընթացքում «Լիվերպուլն» ուներ երեք գնդակի առավելություն և ոչ ոք չէր կասկածում նրանց հաղթանակին: Սակայն «արծիվները» կամային հատկանիշներ դրսևորեցին և կարողացան հետ բերել կորցրածը: Արդյունքում խաղն ավարտվեց գոլառատ ոչ ոքիով:

«Լիվերպուլն» առաջ անցավ «Սիթիից», սակայն մեկ միավոր, այն դեպքում, երբ «Սիթին» երկու խաղ դեռ ունի: Ռոջերսը խոստովանում է, որ այդ արդյունքը խաչ քաշեց իր թիմի չեմպիոնական հույսերի վրա:

-Պայքարում մնալու համար մենք պետք է հաղթեինք այս խաղում:  «Մանչեսթեր Սիթիին» դեռ երկու տնային խաղ ունի: Կարծում եմ՝ նրանք կհաղթեն այդ խաղերում և չեմպիոն կդառնան: Սակայն մեզ համար մրցաշրջանը վատ չստացվեց: 81 միավոր հավաքելը լավ ձեռքբերում է,- ասել է Ռոջերսը: Sky Sports