«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ վինգեր Ռահիմ Ստերլինգը հոգնել է ֆիզիկապես և հոգեպես:
Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և իր նորամուտը նշեց նաև Անգլիայի ազգային հավաքականում: Այս ծանրաբեռնվածությունն անհետք չմնաց, և այժմ Ռահիմն այնքան էլ թարմ չէ:
-Այս Լիգան մեծ պահանջներ ունի ֆիզիկական պատրաստվածությունից, և ես այժմ հոգնածություն եմ նկատում նրա ոտքերում՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ նա կարող էր առաջ գնալ և անցնել մրցակցին:
Այս Լիգան սպառում է ֆիզիկապես և հոգեպես: Նույնիսկ փորձառու խաղացողներն են տառապում: Էլ չեմ խոսում մի երիտասարդի մասին, որը վերջերս է եկել այստեղ ակադեմիայից, ֆուտբոլ խաղացել և իր խաղով պայմանագիր վաստակել,- հայտնել է Ռոջերսը: Daily Express