Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամները կոչ են արել երկրի ԱԳ նախարարի Եվրոպայի և Ամերիկայի գծով տեղակալ Վենդի Մորտոնին սառեցնել ռուս գործարարների ակտիվները կապված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կալանավորման հետ։
Մասնավորապես Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ ռուս գործարարների անուններ էր նշել, որոնց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել։ Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչի և բիզնեսմեն Ալիշեր Ուսմանովի, ով կապված է Էվերտոնի հետ, անունները նույնպես կան։
Գործարարների ակտիվները սառեցնելու առաջարկին աջակցել են աշխատանքի նախկին նախարար Մարգարեթ Հոջը և Արտաքին գործերի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Մորանը: