«Սաուհթմպտոնի» փլեյմեյքեր Գաստոն Ռամիրեսը պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից և վերադառնալ Սերիա Ա:
Մեկուկես տարի առաջ «Բոլոնիայից» տեղափոխվելուց հետո Ռամիրեսն այդպես էլ չդարձավ «Սաութհեմպտոնի» առանցքային ֆուտբոլիստ: Հաշվի առնելով Ադամ Լալանայի մարզավիճակը՝ 23-ամյա ուրուգվայցին հիմնական կազմում տեղ գտնելու շանս չունի:
Այս պահին Գաստոնն իր համար ակումբ է փնտրում Իտալիայում, և չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա «Միլանում»:
-Կարելի է ասել, որ սա կորցրած մրցաշրջան էր նրա համար: Ակումբը նրա համար մեծ գումար ծախսեց, սակայն Գաստոնը խաղալու հնարավորություն չի ստանում: Նա շատ երջանիկ էր Ա Սերիայում և ուրախ կլինի վերադառնալ այնտեղ,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Պաբլո Բետանկուրը: Four Four Two