«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրին առաջիկա օրերին կսկսի նորից մարզվել թիմի հետ: Նա հույս ունի մասնակցել Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպմանը՝ «Աստոն Վիլլայի» դեմ:
Բերրին բացակայում է փետրվարի սկզբից՝ «Սաութհեմպտոնի» հետ խաղից հետո, որում «քաղաքայինները» պարտվեցին 3:1 հաշվով: Այս ամբողջ ընթացքում Գարետը վերականգնողական կուրս էր անցնում կոճի վնասվածքի պատճառով:
Սակայն այժմ կիսապաշտպանը լավ է զգում և պատրաստ է վերսկսել մարզումները ընդհանուր թիմի հետ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա երկուշաբթի օրը ֆուտբոլիստը կխաղա իր նախկին ակումբի դեմ:
The Telegraph պարբերականի հաղորդմամբ Բերրիի ապագան «Սիթիում» հարցականի տակ է: Նրա պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը, սակայն կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:
«Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անձամբ Բերրիին համարում է թիմի առանցքային խաղացողներից մեկը: Հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը և Ջեք Ռոդվելի վերադարձը՝ կասկածի տակ են դնում Գարետի մնալը Մանչեսթերում: