Ի տարբերություն «Լիվերպուլի» սեփականատերերի, Գլեյզերների ընտանիքը նախատեսում է ամբողջությամբ վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին «Լիվերպուլն» ու «Յունայթեդը» գրեթե միաժամանակ վաճառքի էին հանվել։
Ամենայն հավանականությամբ, Fenway Sports Group-ը կպահպանի «Լիվերպուլի» վերահսկողությունը և կսահմանափակվի ակումբի փոքր մասնաբաժինը վաճառելով:
«Յունայթեդի» դեպքում այլ կերպ կլինի։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գլեյզերները պատրաստվում են ամբողջությամբ դուրս գալ նախագծից՝ ակումբը փոխանցելով այլ անձանց։
Գլեյզերները, ավելի ճիշտ՝ Raine Group ներդրումային բանկը, որը նրանք վարձել են, մինչև փետրվարի կեսերը կհավաքեն առաջարկներ «Յունայթեդի» գնման համար, որի համար ամերիկյան ընտանիքը հույս ունի ստանալ մինչև 8 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
Գլեյզերները մտադիր են որքան հնարավոր է շուտ ավարտել այս գործընթացը։ «Յունայթեդը» կարող է նոր սեփականատեր ունենալ մինչև այս տարվա առաջին եռամսյակի վերջը: