«Մանչեսթեր Սիթիի» ավագ Իլկայ Գյունդողանը որոշել է հեռանալ Էթիհադից և կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Գյունդողանն ավարտեց 2022/23 մրցաշրջանը հիանալի մարզավիճակում՝ «Սիթիի» հետ տրեբլ նվաճելով, և զարմանալի չէ, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկություն է հայտնել երկարաձգել Իլկայի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի վերջին։
Գյունդողանին գրավեցին նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերի ուշադրությունը, սակայն արաբական հարստությունների և «Սիթիի» հետ նոր մեկ տարվա պայմանագրի փոխարեն Գյունդողանը նախընտրեց տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, 32 ամյա գերմանացին կմիանա «Բարսելոնային» որպես ազատ գործակալ։ Նա կկնքի 2 տարվա պայմանագիր՝ երրորդով երկարաձգելու հնարավորությամբ:
Գյունդողանի համար փողը որոշիչ գործոն չդարձավ։ Իլկայի ընտրությունը հօգուտ «Բարսելոնայի» կապված էր բացառապես ընտանեկան նախասիրությունների հետ։