• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խոսեպ Գվարդեոլա «Գոմեսը կմնա մեզ հետ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ «Անդերլեխտի» պաշտպան Սերխիո Գոմեսը այս մրցաշրջանում կլինի հիմնական թիմի կազմում:

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Սիթին» համաձայնել է վճարել 11 միլիոն ֆունտ ստերլինգ Գոմեսի համար։ Սպասվում է, որ Սերխիոն պաշտոնապես կմիանա «քաղաքայիններին» այս շաբաթ:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ 21-ամյա իսպանացին կարող է վարձավճարով հանդես գալ «Ժիրոնայում», սակայն Գվարդիոլան այլ կերպ որոշեց:

«Ինչպես գիտեք, ակումբը միշտ աշխատում է բազմաթիվ դիրքերում տարբեր հնարավորությունների վրա»։

«Այս դեպքում մեր թիրախն այս երիտասարդ ֆուտբոլիստն է: Մի քանի տարի առաջ պատանեկան Աշխարհի առաջնությունում Ֆիլ Ֆոդենը լավագույն ֆուտբոլիստն էր, իսկ նա երկրորդ լավագույնը»:

Նա խաղում է Իսպանիայի մինչև 21 տարեկանների թիմում, նա երիտասարդ տաղանդ է «Բարսելոնայից»: Նա եղել է «Դորտմունդի Բորուսիայում» և լավ ձեռքերում էր Վենսան Կոմպանիի մոտ:

«Նա լավն էր, և մենք նպատակ ենք դրել հրավիրել նրան այստեղ: Նա հիմա մեզ պետք է, նա կմնա մեզ հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր