Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դանիել Սթարիջը հայտնել է, որ իր թիմը չի վախենում ոչ ուրուգվայցիներից, ոչ նրանց առաջատար Լուիս Սուարեսից:
«Լիվերպուլում» Սթարիջի թիմակից Սուարեսը ապաքինվել է ծնկի վնասվածքից և կարող է մասնակցել աշխարհի առաջնության D խմբում հինգշաբթի օրը կայանալիք Ուրուգվայ – Անգլիա խաղին:
-Հուսով եմ, որ նա առողջ կլինի: Մենք ցանկանում ենք հանդիպել Ուրուգվայի ուժեղ հավաքականին, որպեսզի ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ: Չեմ կարծում, որ մեր մեջ վախ կա: Սա թիմային խաղ է: Այս պահին ես չեմ առանձնացնի Սուարեսին: Կլինի նրանց հետ Սուարեսը, թե ոչ, մենք միևնույն խաղն ենք խաղալու,- Սթարիջի խոսքերն է մեջբերում BBC-ն: