«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ «Վեստ Հեմի» հետ խաղում (0:0) վինգեր Ստյուարտ Դաունինգը փոխարինվել է հիվանդության պատճառով:
Դաունինգը լքեց «Էնֆիլդը» քառորդ ժամ անց, և նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Դանիել Սթարիջը: Ռոջերսի խոսքերով Ստյուարտը փոխարինվել է վատ զգալու պատճառով:
-Նա հիվանդացել էր, սակայն շատ էի ուզում, որ նա դաշտ դուրս գար, քանի որ նա լավ մարզավիճակում էր:
Խաղից առաջ Դաունինգը մի քանի հաբ ընդունեց, սակայն երբ դաշտ դուրս եկավ, իրեն վատ զգաց: Դուք կարող էիք դա տեսնել, երբ նա խաղում էր,- հայտնել է Ռոջերսը:
Ավելացնենք, որ հիվանդությունը չի կարող խանգարել Դաունինգին՝ մասնակցելու հաջորդ տուրում կայանալիք «Ռեդինգի» հետ խաղին: ESPN