• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Դեկտեմբերի վերջին ընդհուպ կմոտենանք լավագույն քառյակին». Ջերարդ

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոսել է թիմի առաջիկա պլանների մասին:

-«Լիվերպուլը» կամաց-կամաց մոտենում է մրցաշարային աղյուսակի այն տեղին, որը մենք ենք ուզում: Հիմա մեզ սպասվում է տնային երկու խաղ «Աստոն Վիլլայի» և «Ֆուլհեմի» հետ: Եթե հաջողվի վաստակել առավելագույն միավորները, ապա ընդհուպ կմոտենանք 4-րդ հորիզոնականին: Մենք պետք է կենտրոնանանք «Վիլլայի» հետ խաղին: Դեկտեմբերի վերջին արդեն կհասնենք լավագույն քառյակին:

Ըստ Ջերարդի` մարդիկ այժմ արդեն կասկածում են իրենց հաջողությունների վրա և անընդհատ հարց են տալիս, թե ինչի կարող է հասնել այս թիմը:

-Մենք չենք կարող կառավարել նրանց մտքերն ու կարծիքները: Սակայն մենք գիտենք, որ թիմում լավագույն ֆուտբոլիստներն են: Եվ եթե մենք խաղանք ճիշտ և կատարենք մարզչի պահանջները, ապա կհաղթենք: The Liverpool Echo