Շոտլանդական «Հարթս» ակումբը համաձայնության է եկել «Լիվերպուլի» պաշտպան Դենի Ուիլսոնի տեղափոխության հարցում: Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի ամռանը, երբ լրանա ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ:
2010թ-ին Ուիլսոնը «Էնֆիլդ» տեղափոխվեց որպես մեծ հեռանկար ունեցող ֆուտբոլիստ, սակայն «կարմիրների» և ոչ մի մարզիչ Ուիլսոնին՝ իրեն ցուցադրելու հնարավորություն չտվեց:
Ընթացիկ մրցաշրջանի վերջին չորս ամսում 21-ամյա Դենին վարձավճարով հանդես էր գալիս «Հարթսում»: Հենց այս ակումբում Ուիլսոնը կանցկացնի իր առաջիկա երեք տարին: Այս մասին հաղորդում է Sky Sports պարբերականը: