«Էվերթոնի» վինգեր Խերարդ Դեուլոֆեուն հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղալու հնարավորություն կստանա:
19-ամյա իսպանացին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է Ռոբերտո Մարտինեսի թիմում: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչն արդեն հայտնել է, որ ցանկանում է Խերարդին ևս մեկ տարի պահել ակումբում: Սակայն Դեուլոֆեուն չի պատրաստվում մնալ «Գուդիսոն Պարկում»:
-Ես քրտնաջան աշխատում եմ և իմ նպատակն է հաջորդ մրցաշրջանում վերադառնալ «Բարսելոնա»: Ես ցանկանում եմ տեղ ունենալ «Բարսելոնայի» հարձակման գծում: Ես համաձայնվեցի «Էվերթոնում» խաղալուն և ուրախ եմ դրա համար: Հնարավոր է, որ «Բարսելոնայում» ինձ այնքան էլ չեն հավատում, սակայն դա հասկանալի է, քանի որ երիտասարդ եմ,- Catalunya Radio-ին հայտնել է Դեուլոֆեուն: